Մեր մասինԽոհանոցՆորություններՀետադարձ կապ

Աջակցություն

  • Երաշխիքային սպասարկում
  • Առաքում
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ

KORD

  • Մեր մասին
  • Որտեղից գնել
  • Նորություններ

Տեսականի

  • Սառնարաններ
  • Լվացքի մեքենաներ
  • Սպասք լվացող մեքենաներ
  • Օդորակիչներ
  • Օդակլանիչներ
  • Գազօջախներ, սալօջախներ
  • Ջեռոցներ

Օգտակար

  • ԴՈՄՈՒՍ
  • 012 657-657
  • Info@domus.am
  • Գաղտնիության քաղաքականություն
    © 2025 KORD | Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Created by WEBS
    1․ Ընդհանուր դրույթներ
    2. Անձնական տվյալների հավաքագրումը
    3. Տվյալների մշակման նպատակները
    4․ Տվյալների մշակման իրավական հիմքերը
    5․ Տվյալների պահումը և պաշտպանությունը
    6․ Տվյալների փոխանցումը երրորդ անձանց
    7․ Օգտատերերի իրավունքները
    8․ Թխուկներ (cookies) և տվյալների վերլուծություն
    9․ Կոնտակտային տեղեկություններ
    10․ Քաղաքականության փոփոխությունը

    Գաղտնիության քաղաքականություն

    1․ Ընդհանուր դրույթներ

    1․1 Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է KORD կենցաղային տեխնիկայի ապրանքանիշի կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտատերերի անձնական տվյալների մշակման և պաշտպանության կարգը՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի պահանջների։

    1․2 Մենք երաշխավորում ենք օգտատերերի գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների պահպանումը։

    2. Անձնական տվյալների հավաքագրումը

    2․1 Կայքն օգտագործելու շրջանակներում մենք կարող ենք հավաքել և մշակել հետևյալ տվյալները՝

    • Անուն, ազգանուն։
    • Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ)։
    • IP հասցե և սարքի տվյալներ։
    • Քուքիներ և կայքում գործունեության մասին տվյալներ։
    3. Տվյալների մշակման նպատակները

    3․1 Անձնական տվյալները մշակվում են բացառապես սույն Քաղաքականության մեջ հստակ նշված նպատակների համար՝

    • օգտատերերի գրանցված հայտերին արձագանքելու (հետադարձ կապի ձևերից օգտվելիս),
    • ապրանքանիշի արտադրանքի և գործունեության մասին տեղեկատվության տրամադրման,
    • կայքի գործունեության և դրա ֆունկցիոնալության բարելավման,
    • ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխանելու (օրինակ՝ պետական մարմինների պաշտոնական հարցումների դեպքում):
    4․ Տվյալների մշակման իրավական հիմքերը

    4․1 Տվյալները մշակվում են հետևյալ հիմքերով․

    1. Օգտատիրոջ համաձայնությամբ («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված)։
    2. Օրինական շահի հիման վրա (օրինակ՝ Կայքի աշխատանքի աջակցություն և այցելությունների վերլուծություն)։
    3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն պարտականությունների հիմքով, որոնք պահանջում են անձնական տվյալների պահպանում կամ փոխանցում՝ օրինակ՝ հարկային, հաշվապահական կամ դատական ընթացակարգերին համապատասխան։
    5․ Տվյալների պահումը և պաշտպանությունը

    5․1 Տվյալները պահվում են դրանց մշակման նպատակների համար անհրաժեշտ ժամանակահատվածում (օր․՝ հարցումներին պատասխանելու համար) և հեռացվում են այդ նպատակներին հասնելուց հետո։
    5․2 Կայքում կիրառվում են անվտանգության ապահովման կազմակերպչական և տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ մուտքի սահմանափակում, թվայնացում, պաշտպանված սերվերներ։
    5․3 Տվյալների արտահոսքի դեպքում մենք տեղեկացնում ենք ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը 72 ժամվա ընթացքում։

    6․ Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

    6․1 Օգտատերերի տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ ուղիղ նախատեսված դեպքերի։
    6․2 Օտար պետություններին տվյալների փոխանցումը հնարավոր է միայն օրենքով սահմանված պաշտպանության պայմաններին համապատասխան և օգտատիրոջ գրավոր համաձայնությամբ։

    7․ Օգտատերերի իրավունքները

    7.1. Օգտատերն իրավունք ունի․

    • Տեղեկություններ ստանալ իր տվյալների և դրանց մշակման նպատակների մասին։
    • Պահանջել իր տվյալների ուղղում կամ հեռացում։
    • Հետ կանչել տվյալների մշակման իր համաձայնությունը։
    • Դիմել ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը կամ դատարան՝ իր իրավունքների խախտման դեպքում։
    8․ Թխուկներ (cookies) և տվյալների վերլուծություն

    8․1․ Կայքն օգտագործում է թխուկներ՝ հետևյալ նպատակներով․

    • Օգտատերերի նախասիրությունների պահպանման համար։
    • Վեբ-վերլուծության և Կայքի աշխատանքների բարելավվման համար։

    8․2․ Օգտատերը կարող է անջատել թխուկները բրաուզերի կարգավորումներից, ինչը կարող է ազդել Կայքում որոշակի գործառույթների ճշգրիտ աշխատանքի վրա։

    9․ Կոնտակտային տեղեկություններ

    Տվյալների վերահսկիչ՝ «Դոմուս» ՍՊԸ

    Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0043, Արարատյան փ․, 88/8

    Էլ․ հասցե՝ info@domus.am

    Հեռ․՝ +374 12 657 657

    Հսկող մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

    10․ Քաղաքականության փոփոխությունը

    Մենք կարող ենք ցանկացած պահի փոփոխություններ մտցնել սույն Քաղաքականության մեջ։ Թարմացված տարբերակը մշտապես հասանելի է Կայքում՝ վերջին թարմացման ամսաթվի նշմամբ։